15:55 , 27 հունվար, 2014Այսօր ժամանակակից լուսանկարչության մեջ մի հետաքրքիր թրենդ կա. քրքրել մանկության հին լուսանկարների արխիվն ու այդ լուսանկարների դետալները նույնությամբ վերարտադրել արդեն մեծ հասակում: Այդ շարքից, Լյուքսթոն եղբայրների ֆոտոնախագիծը, թերևս, ամենահետաքրքիրն ու զվարճալին է: Եղբայրներն իրենց լուսանկարները Սուրբ ծննդյան օրացույցի են վերածել ու այն նվիրել իրենց մայրիկին` հին ու բարի օրերը հիշեցնելու համար և ի նշան երախտագիտության՝ իրենց հրաշալի մանկության համար: Նկարներներից մի քանիսը զվարճալի են, մյուսները տարօրինակ, բայց բոլորն էլ իսկապես հուզիչ են: Դե ինչ, ստորև դիտեք, թե ինչ է ստացվել:









