14:52 , 27 հունվար, 20141in.am-ը գրում է.
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ռազմաբազայի վրա, որը տեղակայված է Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ-քաղաքում: Այս մասին հաղորդում է իսրայելական Haartez թերթը՝ վկայակոչելով լիբանանյան ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Նախկինում բազմիցս հաղորդվել է, որ իսրայելական ավիացիան պարբերաբար հարվածներ է հասցնում Լաթաքիային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լաթաքիայում տեղակայված սիրիական խոշորագույն ռազմաօդային բազան ոչնչացվել է Միջերկրական ծովի կողմից արձակված հրթիռային հարձակման հետևանքով: