Կիրո Մանոյանը Արմեն Աշոտյանին խորհուրդ է տալիս ոչ թե ՀՀ-ի անունը փոխել, այլ` վարած քաղաքականությունը


14:40 , 27 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ժամանակավրեպ է համարում և իշխող ուժին առաջարկում է ոչ թե ՀՀ-ի անունը փոխել, այլ՝ վարած քաղաքականությունը։

«Պարոն Աշոտյանի նպատակը, եթե իսկապես պատմական արդարության վերականգնումն է ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն է ուղղված, ինչպես իրենք են սիրում ասել, կամ պահանջատիրությունն է վերաբերվում, դրա անելու ձևը ոչ թե հանրապետության անունը փոխելն է, այլ քաղաքականությունը փոխելն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա և թվարկեց, թե ինչ է պետք իրականում անել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ