Իսպանիայում 7 հազար տարի առաջ ապրած որսորդները եղել են սևամորթ ու կապուտաչյա


14:06 , 27 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Իսպանիայում մոտավորապես 7 հազար տարի առաջ ապրած հավաքորդ-որսորդները եղել են սևամորթ ու կապուտաչյա, պարզել են իսպանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է գիտական Nature ամսագրում: 

La Braña-ի՝ մեզոլիթի շրջանում ապրած մարդու կերպարը նրանք կարողացել են վերականգնել՝ գաղտնազերծելով նրա գենոմը: 

Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են գեների մաս, որը պատասխանատու է սև մաշկի համար: Այդուհանդերձ, գիտնականները չեն կարողացել որոշել՝ որքան մուգ է այն եղել: 

Վերջապես, նրանք հավաքել են գեների հավաքածու, որի անալիզից եզրակացրել են, որ որսորդներն ունեցել են կապույտ աչքեր: