Ամուսնության 20 ամենայուրահատուկ վայրերը (20 Photo)


15:40 , 27 հունվար, 2014

 1  Ակվարիումի մեջ 

Գեղեցիկ լուսավորություն, հանդարտ մթնոլորտ և բազմաթիվ գույնզգույն ձկներ, որոնք շրջապատում են ձեզ: Սա կատարյալ տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ջուրը:  

In An Aquarium

 2  Ստորջրյա ամուսնություն 

Եթե այդքան շատ եք սիրում ջուրը՝ դուք կարող եք ամուսնանալ հենց ջրի տակ: 

An Underwater Wedding

 3  Մարզադաշտում 

Եթե դուք սպորտի սիրահար եք, պատկերացրեք, թե որքան գեղեցիկ կլինի ձեր հարսանիքը անցկացնել մարզադաշտում: Կամ առնվազն կարելի է մարզադաշտում նկարված մի քանի ամուսնական լուսանկար ունենալ:  

At A Stadium

 4  Կիրճում 

Այս լուսանկարը նկարվել է Գրանդ Կանյոնում: Ինչպիսի՜ ցնցող տեսարան: 

At A Canyon

 5  Ճարտարապետական կոթողում 

Էյֆելյան աշտարակ, Բիգ Բեն, Թաջ Մահալ, Սթոունհենջ... Այս ցուցակն անվերջանալի է: Մնում է ընտրություն կատարել: 

At A Landmark

 6  Քարանձավում 

Ինչպես էլ որ հագնված լինեք, ամուսնությունը քարանձավում զիլ է և կրեատիվ:  

In A Cave

 7  Ամուսնություն լեռան վրա 

Որքա՜ն տպավորիչ կլինի հարսանիքի օրը շրջապատված լինել սքանչելի լեռներով: 

A Marriage On A Mountain

 8  Թանգարանում 

Պատմության և արվեստի սիրահարները կարող են ամուսնանալ և հարսանեկան խնջույքն անցկացնել թանգարանում: Հյուրերն անգամ մի րոպե չեն ձանձրանա: 

In A Museum

 9  Շարժական վրանում 

Շարժական վրանները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում: Դրանք կարող են ծառայել նաև իբրև հարսանեկան արարողությունների անցկացման վայր: 

In A Yurt

 10  Կառնավալային հարսանիք 

Կառնավալային հարսանիքը պետք է որ շատ զվարճալի լինի: 

A Carnival Wedding

 11  Անտառային հարսանիք  

Անտառային հարսանիքները շատ հոգեհարազատ են մեզ համար: Հաճելի է պատկերացնել, թե որքա՜ն պարզ կամ որքա՜ն գեղեցիկ զարդարված կարող են դրանք լինել: Հյուրերը հաճելիորեն կզարմանան՝ տեսնելով հեքիաթային լույսերը և փայտե սեղանները: 

A Forest / Woodland Wedding

 12  Ձեր այգում 

Մի աղջիկ ու տղա եկեղեցում կայացած սքանչելի պսակադրությունից հետո հարսանեկան խնջույք կազմակերպեցին իրենց սեփական այգում:    

In Your Garden

 13  Գրադարանում 

Եթե և՛ ձեր, և՛ ձեր ընտրյալի համար ընթերցանությունը տարերք է, ապա գրադարանում անցկացվող հարսանիքը կամ հարսանեկան խնջույքը կատարյալ տարբերակ կլինի ձեզ համար:

In a Library

 14  Մարդատար նավի վրա  

Որքա՜ն ռոմանտիկ կլիներ ամուսնանալ ծովում և նավարկել սիրելիի հետ:

On a Cruise Liner

 15  Առագաստանավի վրա

Եթե ցանկանում եք ավելի մտերմիկ մթնոլորտում անցկացնել ձեր հարսանեկան արարողությունը՝ մարդատար նավի փոխարեն կարող եք առագաստանավ ընտրել:

On A Sailboat

 16  Երկաթուղային կայարանում 

Երկաթուղային հին կայարանում անցկացված ռոմանտիկ հարսանիքը երբեք չի մոռացվի: 

At Railway Station

 17  Զվարճանքների այգում 

Օհ, որքան հրաշալի կլինի ամուսնանալ զվարճանքների այգում: 

A Theme Park

 18  Փառատոնային հարսանիք 

Փառատոնային հարսանիքի գաղափարը պարզապես հիանալի է հնչում: 

A Festival Wedding

 19  Կտուրի վրա 

Կտուրի վրա անցկացվող հարսանիքը անմոռանալի կլինի: Այդ բարձունքից կարող եք վայելել քաղաքի սքանչելի ուրվագիծը: 

A Rooftop Wedding

 20  Սաֆարիում/կենդանաբանական այգում 

Հարսանիք սաֆարիո՞ւմ կամ կենդանաբանական այգո՞ւմ: Այս զույգն ապացուցեց, թե որքան գեղեցիկ լուսանկարներ և հիշողություններ կարող են մնալ այդպիսի յուրահատուկ հարսանիքից: 

A Safari / Zoo Wedding