15:20 , 27 հունվար, 20148-ամյա տղայի մոտ բժիշկները շատ հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն են հայտնաբերել, որի պատճառով նա այնպիսի տեսք ունի՝ կարծես գտնվում է հղիության վերջին ամիսներին:

Ադամ Ասիֆը Մեծ Բրիտանիայի 17-րդ երեխան է, ով տառապում է Նիման-Պիկայի B տիպի հիվանդությունից, ինչը հանգեցնում է լյարդի և փայծաղի մեծացման: Չնայած, որ Ասիֆը ծնվել էր այդ հիվանդությամբ, բժիշկները միայն անցյալ տարի էին այն հայտնաբերել: Հավանականությունը, որ տղան մինչև մեծահասակ տարիքը կապրի, շատ քիչ է, քանի որ այդ հիվանդության դեմ դեռևս ոչ մի դեղամիջոց չեն ստեղծել:
Հետազոտությունները պարզեցին, որ տղայի մայրը և հայրը նույնպես Նիման-Պիկայի գենի կրողն են, սակայն ծնողները տեղյակ չէին դրա մասին:

«Ադամի որովայնը սովորականից միշտ ավելի մեծ էր, և մենք բազմիցս դիմել էինք թերապևտի, սակայն վերջինս ասում էր, որ անհանգստանալու կարիք չկա և ամեն ինչ նորմայի սահմաներում է»,- բրիտանական Mail Online-ին պատմում է տղայի հայրը՝ Մուհամմեդ Ասիֆը:
Նրա խոսքերով, Ադամի որովայնը տարիների ընթացքում մեծանում էր, մինչև երեխան նմանվեց հղի կնոջ:
«Երբ նա սկսեց դպրոց հաճախել, ես որոշեցի վերջնականորեն լուծել այդ հարցը»,- պատմում է հայրը:
Ադամը դասարանում ամենացածրահասակն էր և թույլ առողջություն ուներ, դժվարությամբ էր շնչում, իսկ ընկնելիս տղայի մարմնի վրա միանգամից կապտուկներ էին հայտնվում:

Ադամի ախտանիշը պարզ դաձավ ռենտգենային հետազոտությունից հետո: Հայրը դժվարությամբ էր կարողացել զսպել արցունքները, երբ իմացել էր, իր որդին անբուժելի հիվանդ է:
«Ես շոկի մեջ էի, տղաս միայն 7 տարեկան էր, երբ նրա մոտ հայտնաբերեցին այդ հիվանդությունը: Այդ ժամանակ նրա առողջական խնդիրներն ավելի ակնհայտ դարձան»,- պատմում է հայրը:
Բժշկուհի Ջեկի Իմրին, ով մասնագիտացված է Նիման-Պիկայի հիվանդության վրա, ասում է,- «Ադամը դեռևս հույս ունի: Մենք հիմա փորձարկումներ ենք կատարում մեծահասակների վրա և արդյունքները ցույց կտան՝ արդյո՞ք մեր կիրառած մեթոդները էֆֆեկտիվ էին»: