10 պատճառ, թե ինչու Հայաստանում չի կարող լինել Մայդանի բառդակից


12:49 , 27 հունվար, 2014

1. Նախևառաջ, չկա ու չի կարա լինի նման համապարփակ ու բարձր մակարդակով աջակցություն ԱՄՆ-ից ու Եվրոպայից: Հայաստանում երբեք պետդեպից չեն գա հրապարապում փող բաժանեն (եթե գան էլ, ԱԱԾ-ն չի բացառվում, որ շատ սիրուն բռնի ու ճամփի հետ), Սերժին էլ չեն կարա տենց պռեսս անեն, ոնց որ Յանուկովիչին արեցին: Իսկ արևմտյան աջակցությունը միակ իրական դվիժոկն ա էդ շարժման:

2. Հայաստանի ժողովուրդն, այնուամենայնիվ, ավելի մոնոլիտ ու ունիտար ա, քան Ուկրաինայում: Չկա այնպիսի սուր առճակատում ու արհեստական պետության գործոն, ոնց որ Ուկրաինայի պարագայում ա: Իսկ Մայդանում տոնուս տվող գործոններից մեկը երկրի Արևելք-Արևմուտք դիմակայությունն ա:

3. Մեր քաղաքական վերնախավը շատ ավելի միատարր ա, որպեսզի սկսվեն այն ինտրիգները, որոնց ականատես եղանք ու շարունակում ենք լինել Ուկրաինայում:

4. Մեր ուժայինների բարձրաստիճան ներկայացուցիչները ավելի շատ են կախված ներսի իշխանություններից, քան դրսի դեմքերից, ուստի ոստիկանության գործողությունների սաբոտաժը կտրականապես բացառվում է:

5. Քաղաքական դաշտում այսօր չկա գեթ մեկ ընդդիմադիր դեմք կամ ուժ, որը գոնե տեսականորեն կարողանա հավակնել, քիչ, թե շատ, լուրջ բողոքի ալիքը իր ձեռքն առնելուն: Միակ բանը, որ կարող է համեմատվել առ իշխանություն տածվող զզվանքի հետ` առ ընդդիմություն տածվող հիասթափությունն ու անվստահությունն է:

6. Հայաստանում չկան, կամ ավելի ճիշտ բավարար քանակությամբ չկան մարդիկ, ովքեր անհրաժեշտ գիտելիքներ ու պատրաստվածություն ունեն` մայդանատիպ միջոցառումներ անցկացնելու ու ամբոխի մանիպուլյացիա անելու համար:

7. Հայաստանում (չեմ ասում Ֆեյսբուքի ակտիվ հեղինակների շրջանում) եվրաինտեգրման պահանջը անգամ մոտավոր չի վայելում էն ժողովրդականությունը, ինչ Ուկրաինայում: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը կա՛մ չի ուզում լսի անգամ դրա մասին, կա՛մ էլ թքած ունի:

8. Հայերս ավելի խելացի ու ինչ-որ տեղ ավելի էգոիստ-ինդիվիդուալիստ ենք, քան ուկրաինացիները: Քչերը կգտնվեն, ովքեր կվտանգեն իրենց ազատությունն ու անձնական անվտանգությունը` հանուն քչերի համար հասկանալի թեզերի:

9. Հայաստանում շատ ավելի ուժեղ է Ռուսաստանի գործոնը, քան Ուկրաինայում:

10. Հայաստանում շատ ավելի թույլ են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դիրքերը, քան Ուկրաինայում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և ԵՄ-ն շատ ավելի քիչ են հետաքրքրված Հայաստանով ու առավել ևս այստեղ հրահրվող անկայունությամբ, քան Ուկրաինայով ու այնտեղի բարդակով: