12:42 , 27 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով դատական նիստը կմեկնարկի փետրվարի 1-ին և դատաքննությունը կանցկացնի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013-ի հոկտեմբերի 4-ին ժամը 19:20-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ