Կարապետյանների նոր բիզնեսը


12:18 , 27 հունվար, 2014

Կարապետյանների նոր բիզնեսըSlaq.am-ը գրում է.

Ռուսաստանում որոշում է կայացվել թույլատրել գազալցակայանների շահարկումը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում տրանսպորտային միջոցները կարող են շահագործվել ոչ միայն բենզինով, այլ գազով:

Սա նոր բիզնես հնարավորություն է և, ըստ մեր աղբյուրների, այս բիզնեսի համեղ պատառը տրվել հայկական շրջանակներին:

Այսօր արդեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սարատովում և Ռուսաստանի այլ բնակավայրերում Սամվել և Կարեն Կարապետյաններն արագորեն գազալցակայաններ են բացում և այդ բիզնեսին անհրաժեշտ համակարգեր ստեղծում՝ ներդնելով միլիոնավոր դոլարներ:

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կնքահայրն է և նրանք այս նոր բիզնեսն իրականացնում են համատեղ:

Սա մի կողմից հսկայական գումարների հասույթ կբերի երկու գործարարներին, մյուս կողմից մեծացնում է Ռուսաստանում հայկական գործոնի ազդեցությունը, քանզի նման կարևորագույն բիզնեսի մեծ մասը բաժին է հասնում հայ գործարարներին:

Հ.Գ Ըստ մեր աղբյուրների, երկու գործիչների հարաբերությունները բավականին սերտ են, նրանց կարելի է հաճախ տեսնել միասին: Լուրեր են շրջանառվում, որ Սամվել Կարապետյանն իր կապերն օգտագործում է Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան ևս խոսոտումնալից դարձնելու ուղղությամբ: