Գլենդելում հայ տարեց զույգը կստանա 30 հազար դոլարի փոխհատուցում՝ ճանապարհի անհարթության հետևանքով ընկնելու համար


12:06 , 27 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Գլենդելի իշխանությունները համաձայնել են 30 հազար դոլար վճարել տարեց զույգին. նրանք քաղաքի մայթերից մեկով քայլելիս վիրավորվել էին: Ամուսինն ընկել էր այն պատճառով, որ ծառի մոտ ասֆալտը բարձրացել էր: Նա իր հետ գցել էր նաև կնոջը: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:

Քաղաքային խորհուրդը որոշումն ընդունել է անցած շաբաթ կայացած դռնփակ քննարկման ժամանակ:

Դեպքը տեղի էր ունեցել 2010 թվականի հունիսի 13-ին: Տուժել էին թևանցուկ քայլող՝ 83-ամյա Համազասպ Փիրիյանլուն և 78-ամյա կինը՝ Զարթարը: Վնասվել էր տղամարդու մեջքը, ճկույթը դուրս էր ընկել, իսկ Զարթարն ստացել էր արմունկների ու ծնկների վնասվածք: 

Զույգը դատական հայց էր ներկայացրել 2011-ի հուլիսին՝ դրանից 5 ամիս առաջ վնասի փոխհատուցման պահանջի մերժումից հետո: