ԱԺ 4 խմբակցությունները «Կուտակային կենսաթոշակային օրենքի» վերաբերյալ հայտարարություն են տարածել


11:56 , 27 հունվար, 2014

ԱԺ 4 խմբակցությունները «Կուտակային կենսաթոշակային օրենքի» վերաբերյալ հայտարարություն են տարածելPanorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն» հանդես են եկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին վերաբերող համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է հետևյալը.

«2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:

Սա նշանակում է, որ 1974-ին և դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչև 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ: Բացի այդ՝ առնվազն՝ մինչև 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել և չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որևէ պատասխանատվություն: Ելնելով այս որոշման էությունից, վերահաստատելով օրենքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ համակարգված պայքարի կարևորությունը՝

Կոչ ենք անում

1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում մի´ կատարեք, այլապես աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն Սահմանադրությանը հակասող և անվավեր, դուք և ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ:

2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի´ կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն և չփոխանցեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ