Եթե պատերազմը շարունակվի, Հալեպի հայ գաղութը շատ կտուժի ու էլ նախկինը չի լինի. արաբագետ


11:40 , 27 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Արաբագետ Արաքս Փաշայանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սիրիական դեպքերի մասին, ասաց, թե Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը հայ համայնքն է, որն անվտանգության հարց ունի լուծելու. «Նրանք նաև չեն կարողանում ապահովել կենսական նշանակություն ունեցող խնդիրներ: Չեմ բացառում, որ հայ համայնքը դեռ էլի կշարունակի վնասներ կրել»,- ասաց բանախոսը՝ ավելացնելով, թե եթե պատերազմը շարունակվի, հայ համայնքը շատ կտուժի ու էլ այն չի լինի Հալեպի հայ գաղութը:

Անդրադառնալով «Ժնևը 2»-ին, Արաքս Փաշայանն ասաց. «Թեև այն միտված էր Սիրիայի հակամարտության կարգավորմանը, սակայն պետք է ասել, որ որևէ փոփոխություն չկա, կողմերը՝ ընդդիմությունը և իշխանությունները, շարունակում են պնդել իրենց տեսակետները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ