Հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի միջազգային օրը


11:26 , 27 հունվար, 2014

Հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի միջազգային օրըLife.panorama.am-ը գրում է.

Հոլոքոստ (The Holocaust-Ողջակիզում), մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Օսմանյան կայսրության կողմից կատարված  հայերի ցեղասպանության հետ մեկտեղ, այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակներից մեկը։ Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։
 
Աուշվից-Բիրկենաու ճամբարային համալիրը նացիստական Գերմանիայի կառուցած մահվան ամենախոշոր ու նշանակալից համալիրն էր: 1940թ. հունիսից 1945թ. հունվարն ընկած ժամանակահատվածում գերմանացիներն այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում հրեա են ոչնչացրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ