11:04 , 27 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կասկածում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանացի միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, ով դարձել է ԱՄՆ հատուկ ծառայությունների լրտեսման թիրախը՝ հաղորդում է NDR-ը:
Որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հավանաբար լրտեսել է Մերկելին՝ հայտնի է դարձել 2013թ. հոկտեմբերին: Փաստաթղթերի համաձայն, որոնք Սնոուդենը տրամադրել է լրագրողներին, ամերիկյան հատուկ ծառայությունները տարիներ շարունակ գաղտնալսել են նրա բջջային հեռախոսներից մեկը:
«Մենք գիտենք, որ ԱԱԳ-ն լրտեսել է Մերկելին: Իսկ որքանո՞վ է տրամաբանական, որ նա կառավարության միակ անդամն է, ում լրտեսել են: Որքան հայտնի է, նա Գերմանիայի կառավարության միակ հայտնի անձն է, որով հետաքրքրվել է ԱԱԳ-ն: Ես կասեի, որ դա քիչ հավանական է»,- ասել է նա:
Նրա կարծիքով՝ լրտեսման թիրախ կարող էին դառնալ ինչպես Գերմանիայի դաշնային կառավարության նախարարները, այնպես էլ տեղի քաղաքական գործիչները: