10:40 , 27 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
2013 թվականին Ռուսաստանը 13.2 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է արտահանել: Այս մասին Կոմերսանտին տված հարցազրույցում հայտարարել է Ռոսոբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Զենք է մատակարարվել 60 երկրներ, որոնցից 6-ին բաժին է ընկել ընդհանուր արտահանման 75%-ը: Անցյալ տարվա ընթացքում պետական ընկերությունը 1202 պայմանագիր է կնքել:
Մոտակա 2-3 տարիներին Ռոսոբորոնէքսպորտը նախատեսում է ռազմական արտահանման ծավալները պահել 13 միլիարդ դոլարի սահմաններում: Ռուսական ռազմական արտադրանքից ամենամեծ պահանջարկը վայելում են Սու-30 և ՄիԳ-29 կործանիչները, ինչպես նաև Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները: