Հաղթանակս տոնում եմ հայ ընկերներիս հետ. Արոնյան


10:00 , 27 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անկացված Tata Steel Chess մրցաշարում տարած հաղթանակը Լևոն Արոնյանը նշել է հայ ընկերների հետ: Այդ մասին Հայաստանի ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը գրել է Twitter-ի իր էջում:

 «Tata Steel Chess-ում հաղթանակս տոնում եմ իմ հայ ընկերների հետ, ովքեր Եվրոպայի տարբեր մասերից եկել են այստեղ` ինձ աջակցելու համար»,- գրել է Արոնյանը:

Հավելենք, որ Լևոն Արոնյանը Tata Steel Chess մրցաշարի հաղթող է դարձել նաև 2007, 2008, 2012 թվականներին: