Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:09 , 27 հունվար, 2014

Լյովա Խաչատրյանի հարցազրույցը կոմունալ վճարների հետ կապված հնչել է երեկ չէ առաջին օրը, սակայն իր արտացոլումը գտնում էր նաև երեկ: Դե կարողանում են էլի մարդիկ ֆուրոր անեն ու այնպիսի թեմաներով հանդես գան, որոնք իրենց արդիականությունը պահպանում են: Դա յուրահատուկ տաղանդ է, իմ կարծիքով:

Ուկրաինական դեպքերին ուշի-ուշով հետևում են հայերը, իսկ առավել մեծ ուշադրություն են դարձնում այդ դեպքերին «Ժառանգության» ներկայացուցիչները: «Ժառանգները» իմ կարծիքով հասկացել են, որ Հայաստանում իրենց սպառել են և նոր քաղաքական հարթակներ են ման գալիս՝ թարմ գաղափարները կիրառելու համար, իսկ հիմա ամենահարմար հարթակը Ուկրաինան է: Մի խոսքով, մոտ ապագայում Ուկրաինայում կարող է բացվել «Ժառանգության» ֆիլյալը, որը կկոչվի «Спадщина»:

Երեկ մի խումբ հայ երիտասարդներ տարբեր նվերներով այցելեցին 16-ամյա Լիանային, ով վիրավորվել էր ազերիների գնդակից: Լիանան ստացավ մի շարք նվերներ, իսկ ամենակարևորը ստացավ նաև երիտասարդների աջակցությունն ու օգնությունը: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր երեկ գտնվեցին Լիանայի կողքին:

Արոնյանը Չեմպիոն, խաղից մեկ տուր առաջ: Սա իրական չեմպիոնական խաղ է: Այս հաղթանակը դեռ կհիշվի: Արդեն երկար ժամանակ էր, ինչ շախմատում սև գիծ էր սկսել. թող սա լինի հին սպիտակ գծի նոր շարունակությունը:

Բողոքները շարունակվում են կապված արձակուրդների հետ, բայց կան նաև պաշտպանողներ: Ինչպես բոլոր հարցերում այստեղ էլ համաձայնության եզրեր չենք կարողանում գտնել: Բոլորը ուզում են հանգստանալ, բայց չեն ուզում, որ գործը կանգնի: Մի խոսքով, աբսուրդ իրավիճակ: