10:30 , 27 հունվար, 2014Հազարավոր ձկնորսներ շաբաթ` հունվարի 25-ին, հավաքվել էին մեկ վայրում՝ աշխարհի ամենախոշոր սառցային ձկնորսության մրցույթին մասնակցելու համար: Բալթիկ ծովի խիստ պայմաններին հակառակ՝ ավելի քան 10.000 մարդ ճանապարհ էր կտրել ու հասել այստեղ` Մինեսոտային Բրեյներդ բնակավայր, որպեսզի մասնակցի սառած լճի վրա անցկացվող Բրեյնարդի Ջեյսիիս ձկնորսության ամենամյա մրցույթին: Մրցույթը անցկացվում է 1991 թ.-ի հունվարից ի վեր:
Հավաքն իր բնույթով ամենամեծն է աշխարհում, իսկ հաղթողի համար նախատեսված է 150.000 ամերիկյան դոլար մրցանակ:
Երեք ժամ տևող այս իրադարձությունը մեծ թվով մարդկանց է այստեղ ձգում՝ չնայած այն փաստի, որ այս տարածքում ջերմաստիճանը հասնում է մինչև -40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Այս վայրում հավաքվում են նաև լուսանկարիչները` սպասելով ձկնորսների հաղթանակներին` ֆիքսելու համար այդ պահերը: Ըստ կանոնների՝ յուրաքանչյուր ձկնորս սառույցի վրա բացված մեկ անցքից պետք է կարողանա բռնել ամենածանր կենդանի ձկանը (մահացած, սառած կամ ժամանակից ուշ ներկայացված ձկները չեն մրցակցում): Մրցույթը տեղի է ունենում Գուլ լճի՝ սառույցով պատված երկու քառակուսի մղոն տարածության վրա:
Ստորև կարող եք դիտել ձկնորսական այս ամենախոշոր մրցույթից արված լուսանկարները, որոնց հեղինակը Ռոբերտ Բենսոնն է Սան Դիեգոյից, ով նշել է, թե բավականին անհանգիստ էր սառույցի վրայով երթևեկելիս՝ հատկապես հաշվի առնելով սառույցի վրա հավաքված բոլոր մարդկանց ծանրությունը: Կազմակերպիչները հորդորել են լուսանկարչին իջեցնել լուսամուտի ապակին ու չկապել ամրագոտին այնպես, որ սառույցի կոտրվելու կամ այն դեպքում, երբ նրան անհրաժեշտ լիներ շտապ դուրս գալ մեքենայից, դա ավելի հեշտ լիներ անել:



![]() |
![]() |

![]() |
![]() |
