08:25 , 27 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պնդում է, որ չի համագործակցել ԱՄՆ սահմաններից դուրս որևէ հետախուզական ծառայության հետ և այլ երկրների իշխանությունների հետ գործարք չի կնքել՝ ապաստան տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի մասին տեղեկության դիմաց:
Այս մասին նա հայտարարել է գերմանական NDR-ին տված հարցազրույում:
«Այն աշխատանքային խմբի ղեկավարը, որը հետաքննել է իմ գործը, դեկտեմբերին հայտարարել է, որ չկան ապացույցներ այն բանի, թե ես արտասահմանից օգնություն եմ ստացել, կամ որ իմ գործողությունները ղեկավարվել են արտասահմանից: Ես նաև ոչ մի գործարք չեմ կնքել իմ առաքելությունը կատարելու համար: Ես միայնակ եմ աշխատել: Ինձ որևէ մեկից օգնություն պետք չէր: Ես շփում չունեմ ոչ մի օտարերկրյա կառավարության հետ: Ես Ռուսաստանի, Չինաստանի կամ որևէ այլ երկրի լրտես չեմ»,- ասել է Սնոուդենը:
Խոսելով ամերիկյան իշխանությունների կոչերի մասին՝ վերադառնալ հայրենիք և իր անմեղությունն ապացուցել դատարանում՝ նա նշել է, որ պաշտպանության իր հնարավորությունները շատ սահմանափակ կլինեն: