Ճապոնիայում շարունակվում են դելֆինների դաժան և արյունալի սպանությունները. նյարդերից թույլերին՝չդիտել. ֆոտոշարք


23:15 , 26 հունվար, 2014
Չնայած միջազգային հանրության բազում դժգոհություններին՝ Ճապոնիայում դելֆինների արյունալի որսը դեռ շարունակում է օրինական մնալ: Եվ ինչն ամենակարևորն է՝ այն չափազանց շահութաբեր է և բազմահազարանոց եկամուտներ է ապահովում:

0 bcd51 8b74dfa1 orig В Японии продолжаются жестокие убийства дельфинов

0 bcd4e e03766f6 orig В Японии продолжаются жестокие убийства дельфинов

Ամեն տարվա հոկտմբեր ամսից մինչև ապրիլ Ճապոնիայի արևմուտքում բացվում է դելֆինների որսի սեզոնը: Վակայամա նահանգի Թայդզի գյուղի ձկնրոսների խմբերը հատուկ սարքավորումների օգնությամբ ջրում տեղծում եմ ձայնային հզոր ալիքներ, որոնցով հարյուրավոր դելֆինների քշում են մի փոքրիկ խիստ հսկողությամբ նավակայան, որտեղ էլ կենդանիներին շրջանակի մեջ են առնում ու դաժանորեն սպանում:  


0 bcd4f 920fd90 orig В Японии продолжаются жестокие убийства дельфинов

Որսի այս ձևը կոչվում է «որս քշելու միջոցով» և երբեմն օգտագործվում է այլ կետանմանների որսալու համար: Նավակների օգնությամբ դելֆիններին քշում են դեպի նեղ ծովածոցը, հաճախ նաև դեպի ափ: Որպեսզի այս կաթնասունները չկարողանան փախչել, նրանց շրջափակում են հսկայական ցանցերով՝ փակելով դեպի ազատություն տանող բոլոր ճանապարհները:  

0 bcd50 c4cb6b55 orig В Японии продолжаются жестокие убийства дельфинов

0 bcd52 35b6e997 orig В Японии продолжаются жестокие убийства дельфинов

Այնուամենայնիվ ոչ բոլոր դելֆիններին է մահ սպասվում: Նրանցից որոշներին դելֆինարիաներում պահելու համար տասնյակ երկրներից մարդիկ են ժամանում և ընտրում են այն դելֆիններին որոնց հավանում են: Էքսպորտի համար նախատեսված դելֆինների գինը հասնում է մինչև 150.000 դոլլարի:

0 bcd51 8b74dfa1 orig В Японии продолжаются жестокие убийства дельфинов

Մնացած մասին սպասվում է դաժան մահ դանակների, նիզակների և կեռիկների միջոցով: Դելֆինների մեծամասնությունը սատկում է ոչ միանգամից: 

0 bcd53 113b0d98 orig В Японии продолжаются жестокие убийства дельфинов

Ճապոնացիները թքած ունեն միջազգային հանրության քննադատությունների և կենդանական լեշերի միջոցով ջրի ախտոտման վտանգի վրա: Ամեն տարի նրանք հազարավոր դելֆինների են սպանում:

0 bcd54 a578f8d9 orig В Японии продолжаются жестокие убийства дельфинов

Թայդզի գյուղի բնակիչներն անհիշելի ժամանակներից են այս գործով զբաղվում և դելֆինների որսի անգերազանցելի վարպետներ են:

47rs140120a951 В Японии продолжаются жестокие убийства дельфинов

76730113 large 800pxHvalba 260806  4  В Японии продолжаются жестокие убийства дельфинов

Դելֆինների մսի մեջ մեծ քանակությամբ սնդիկ, կադմիում և այլ թունավոր տարրեր են գտել և դելֆինների միսը հղիներին խորհուրդ չի տրվում: Այդ պատճառով դելֆինի մսի գինը շուկայում զգալիորեն ընկել է վերջերս:

635259067578639053 delfini В Японии продолжаются жестокие убийства дельфинов

taiji delfines matanza 200114 5 3 В Японии продолжаются жестокие убийства дельфинов