00:34 , 26 հունվար, 20141in.am-ը գրում է.
Վաշինգտոնի մոտ գտնվող առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ հյուսիսարևելյան Մերիլենդ նահանգում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները գտել են 3 զոհվածների մարմիններ:
Առևտրի կենտրոնի շենքը փակ է: Ոստիկաններն այցելուներին խորհուրդ են տվել մնալ իրենց տեղերում, քանի դեռ անվտանգության սպառնալիքը չի անցել:
Ներկայում պարզվում են դեպքի հանգամանքները: