Օլանդի և Տրիերվեյլերի բաժանման մասին լուրերը «կեղծ շշուկներ են»


23:49 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ելիսեյան պալատը հերքել է մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է հունվարի 25-ին հայտարարել իր քաղաքացիական կնոջից՝ Վալերյա Տրիերվեյլերից բաժանվելու մասին:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով նախագահին մոտ աղբյուրին, հայտարարել էին, որ Օլանդը մտադիր է վերջ տալ Տրիերվեյլերի հետ հարաբերություններին, իսկ այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարությունը կարվի շաբաթ օրը:

Նախագահի աշխատակազմում հայտարարել են, որ ֆրանսիական մամուլում «կեղծ շշուկներ» են շրջանառվում՝ հաղորդում է Ria Novosti-ն: