1000 դրամանոց վինտիլը դարձրել են 1 միլիոն 500 հազար


21:36 , 25 հունվար, 2014

Գիտե՞ք, թե ինչպես է Տիգրան Սարգսյանի «Ռանովիլ» ընկերությունը «ներդրումներ» արել «Նաիրիտ» գործարանում. ընդամենը եղած ապրանքի վերագնահատում են արել, ասենք՝ շուկայական արժեքով 1000 դրամանոց վինտիլը դարձրել են 1 միլիոն 500 հազար, ու էդպես շարունակ։ Չխնդաք, կատակ չեմ անում։ Ցանկացած բանվոր էդ մասին գիտի։ Ու էդպես Նաիրիտի գինը կրկնապատկվել-եռապատկվել է։ Դրա համար ոչ մեկ չի ցանկանում գնել Նաիրիտը եւ աշխատեցնել։ Մինչդեռ աշխարհում ինչքան փողատերեր կան, որ չգիտեն որտեղ ներդնեն իրենց կապիտալը։