Ուկրաինայի էներգետիկայի նախարարը կարգադրել է միջուկային օբյեկտներում հատուկ ռեժիմ սահմանել


15:25 , 26 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին կարգադրել է երկրի միջուկային օբյեկտները պաշտպանելու հատուկ ռեժիմ սահմանել՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Կիևում ցուցարարները գրավել էին Ուկրաինայի էներգետիկայի նախարարության շենքը: 

«Իրականում դա ահաբեկիչների հանցախումբ է»,- հայտարարել է Ստավիցկին: