Ապարանում աթար են վառում. գազից օգտվում է բնակչության 4 տոկոսը


14:28 , 26 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ապարանի գյուղերում կոմունալ վարձերի խնդիրը համատարած չէ, որովհետև տարածաշրջանի գյուղերի միայն 4 տոկոսն է տան ջեռուցման համար օգտվում բնական գազից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, ով գազի կալորիականության մասին իրհանրահայտ հարցից հետո փորձարկում է իրականացրել. ինքը՝ Ապարանում և իր բարեկամը՝ Մոսկվայում միաժամանակ մեկ լիտր սուրճ են դրել գազին, և Ապարանում այն մոտ երկու անգամ ուշ է եռացել:

«Մերոնք արդեն վաղուց են անցել աթարի, գազ օգտագործում են շատ մեծ անհրաժեշտության դեպքում, 100 բաժանորդից մի 10 ընտանիքն է օգտվում կամ՝ «դաչնիկները», որ տները չփչանան»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ