Բաքվում շենք է փլուզվել. կան զոհեր


19:52 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Բաքվի կենտրոնում՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայում, ապամոնտաժման ընթացքում բնակելի շենք է փլուզվել: Այս մասին գրում է Interfax-ը:

Նշվում է, որ հինգ հարկանի շենքը փլուզվել է ճանապարհի մոտ կանգնած ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 2 զոհվածների մարմիններ, ևս մեկ տուժածի հասցրել են հիվանդանոց: Շենքի փլուզման հետևանքով մասնակիորեն տուժել են նաև ևս 6 ավտոմեքենաներ:

Նախնական տվյալներով՝ փլատակների տակ են մնացել մի քանի մարդ:

Հեյդար Ալիևի անվան պողոտան ներկայումս մաքրված է ավերակներից, երթևեկությունը վերականգնված է: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքի վայր է ուղարկել տեխնիկա և աշխատուժ: