Ձերբակալությունները Հարսնաքարի գործով ձևական բնույթ են կրում (VIDEO)


18:50 , 22 հունիս, 2012

Այսօր մի խումբ քաղաքացիներ ՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» պահանջով, ազգային անվտանգության ծառայության շենքից մինչեւ ոստիկանություն բողոքի երթ էին կազմակերպել:
Ֆեյսբուքան ակտիվն այսօր իր բողոքի ցույցն էր արտահայտում այս անգամ ռեալ կյանքում, ցույցի տեսքով: Ցուցարարներից էին Դավիթ Սանասարյանը, Աշոտ Ադամյանը, ովքեր պահանջում են արդարություն ու կարծում են որ ձերբակալությունները Հարսնաքարի գործով ձևական բնույթ են կրում