19:39 , 25 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում խնդրագիր է հայտնվել, ոի հեղինակները իշխանություններին կոչ են արվում չեղյալ համարել կանադացի երգիչ Ջասթին Բիբերի՝ ԱՄՆ-ում կեցության իրավունքը և վտարել նրան երկրից: Գրում է «Լենտա.ռու» կայքը: Խնդրագրի հեղինակների կարծիքով, «Բիբերը ոչ միայն սպառնալիք է ներկայացնում ամերիկացիների անվտանգությանը, այլև վատ ազդեցություն է ունենում երիտասարդների վրա»:
Հունվարի 23-ին Սպիտակ Տան կայքէջում զետեղված խնդրագիրը հունվարի 25-ի դրությամբ հավաքել է մոտ 10 հազար ստարգրութուն: Եթե մինչ փետրվարի 22-ը ստորագրությունների թիվը հասնի 100 հազարի, ապա ամերիկյան իշխանությունները պարտավոր կլինեն արձագանքել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ