Մացառախոզը 200 ասեղ է «կրակել» տնային տնտեսուհու գլխին


19:32 , 25 հունվար, 2014

Aysor.am-ը գրում է.

Բրազիլիայում շան հետ զբոսնող Սանդրա Նաբուկոն դարձել է մացառախոզի հարձակման զոհ:

Fedpost.ru-ի փոխանցմամբ` զբոսնելու ընթացքում կնոջ գլխին անսպասելիորեն մացառախոզ է ընկել՝ նրա գլխում թողնելով 200 ասեղ:

Կնոջ խոսքով՝ ինքը սկզբից հարված է ստացել, ապա՝ շոշափելով գլուխը, բազմաթիվ ասեղներ հայտնաբերել:

Սանդրան պատմել է, որ հարվածից հետո ցավը անտանելի էր: