«Կուտակայինի» մասին ՍԴ որոշումն ամբողջությամբ


19:14 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կետերը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ որոշումը:

Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով: