12:29 , 26 հունվար, 20141in.am-ը գրում է.
СКМ ընկերությունը, որը ղեկավարում է Ուկրաինայի ամենահարուստ քաղաքացին՝ միլիարդատեր Ռինատ Ահմետովը, այսօր հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ:
Դրանում, մասնավորապես, հակամարտող կողմերին կոչ է արվում անցնել կոնստրուկտիվ բանակցությունների ու քաղաքական ճգնաժամի խաղաղ լուծման:
«Բիզնեսը չի կարող մնալ անկյունում, երբ մարդիկ են մահանում, երբ առաջանում է երկրի ճեղքման իրական վտանգ, քաղաքական ճգնաժամը կարող է առաջացնել համակարգային տնտեսական ճգնաժամ ու դրա հետևանքով՝ կյանքի որակի անխուսափելի անկում: Քաղաքական ճգնաժամը պետք է ունենա միայն մեկ լուծում՝ խաղաղ: Ցանկացած ուժային տարբերակ, զենքի ցանկացած կիրառում անթույլատրելի է: Սակայն ամենագլխավորը՝ ուժային եղանակով ելք չի գտնվի»,- ասվում է հայտարարության մեջ: