Փաստորեն Կարեն Բաբակեխյանը ամբախ-զամբախ դուրս էր տալիս


18:45 , 25 հունվար, 2014

Ինչպես և կարելի էր ենթադրել, պարզվեց, որ Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ամբախ-զամբախ դուրս էր տալիս, երբ երեկ հայտարարում էր, որ ոչ մի պաշտոնանկություն էլ չկա, իսկ ինքը ամսի 5-ից գործի է դուրս գալիս, պարզապես հիմա արձակուրդում է:
Այսօր Գյումրիում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես հաստատեց Բաբակեխյանի պաշտոնանկության մասին որոշումը և կշտամբեց նրան, որ Սպարտակ Ղուկասյանի սանձերը չի քաշել:
Մի խոսքով, Շիրակի մարզն արդեն նոր ոստիկանապետ ունի` Վարդան Նադարյանը, ով փոխարինեց Կարեն Բաբակեխյանին և հայտնի է որպես խելացի, կրթված, լավ անգլերեն իմացող անձնավորություն, նա այն ներկայանալի ոստիկաններից է, որոնց հաճախ են արտասահման տանում ՝ միջոցառումների: