Վրաստանի վարչապետը վաղը պաշտոնական այց կկատարի Իսրայել


18:09 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը Շվեյցարիայից պաշտոնական այցով կուղևորվի Իսրայել, նշված է Վրաստանի վարչապետի մամլո հաղորդագրությունում: 

Ղարիբաշվիլին կհանդիպի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, խորհրդարանի նախագահ Յուլյա Էդելշտեյնի և Իսրայելի այլ պաշտոնատար անձանց հետ: 

Այցի շրջանակում տեղի կունենա վրացա-իսրայելական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ: 

Վրաստանն ու Իսրայելը համաձայնագիր կկնքեն ազատ առևտրի վերաբերյալ, ինչը, ըստ Վրաստանի վարչապետի, «առաջընթաց է երկու երկրների հարաբերություններում»: