22:00 , 25 հունվար, 2014
XIX դարի վերջում արդեն մեծ տարածում էին գտել գլխացավի դեմ տարբեր դեղամիջոցները և առհասարակ ցավազրկող դեղերը: Թեև դրանք ոչ միշտ են օգնում, բայց ավելի լավ է դիմել դեղահաբերի օգնությանը, քան օգտվել մեզ հասած բուժման պատմական այլընտրանքային տարբերակներից:
1 Գլխի մաշկի այրում
Եթե Դուք զգում եք, որ Ձեր գլուխն ուր որ է պայթելու է, ապա լավագույն միջոցը կրակն ավելացնելն է: Ահա թե ինչ էին խորհուրդ տալիս հին հունական բժիշկները.
«Սափրեք բոլոր մազերը, այնուհետև այրեք գլխի մաշկը մինչև մկանները: Եթե Դուք ցանկանում եք այրել մինչև ոսկոր, ապա կատարեք այդ պրոցեդուրան այն հատվածում, որտեղ չկան մկաններ, այլապես կարող են ջղաձգումներ լինել: Որոշ բժիշկներ ճակատային մասում մինչև ոսկոր կտրվածք են անում, հանում մաշկը կամ գանգահատում կատարում՝ կոտրելով ոսկորը մինչև ուղեղ: Դա շատ վտանգավոր պրոցեդուրա էր:
2 Գլխին մահացած խլուրդ դնել
Մենք պետք է շնորհակալություն հայտնեք Ալի իբն Իսա ալ-Կահալին, ով կարողացել է բժշկությունը նոր հարթության վրա բարձրացնել իր աշխատանքների շնորհիվ: Իբն Իսան առաջին բժիշկն էր (Х դար), ով հայտնաբերել էր Ֆոգտա-Կոյանագի-Հարադի աշխատնիշները: Դա աչքերի հիվանդություն է: Չնայած նրան, որ այս բժիշկը խելացի մարդ էր, բայց երբեմն նա սխալվում էր: Օրինակ, նա համարում էր, որ գլխացավի սարսափելի ցավերից ազատվելու համար լավագույն միջոցը մահացած խլուրդի դիակը գլխին կապելն էր: Դրանից հետո բոլոր ցավերը պետք է անհետանային:
3 Տաք քաղցր լոգանք ընդունեք
Մովսես Մայմոնիդը բժիշկ և աստղագետ էր, ով ապրել էր XII դարում, Կորդովայում: Դեռ այդ ժամանակներում մարդիկ գալիս էին Մայմոնիդի մոտ, որպեսզի նա բուժեր իրենց անտանելի գլխացավերից: Նրա մեթոդը տարօրինակ էր, բայց չէր պարտադրում այրել մաշկը կամ դիակներ կապել գլխին: Նա խորհուրդ էր տալիս տաք մեղրաջրով լոգանքներ ընդունել, որը կօգներ հանել գլխից այն լարվածությունը, ինչը և ցավի պատճառ էր հանդիսանում:
Հավանաբար, սա ամենաանվտանգ մեթոդն էր:
4 Լոգարանի մեջ մի քանի օձաձկներ ավելացրեք
Գիտության հոլանդական միությունը 1762թ.-ին մի շարք գիտական աշխատանքներ էր հրապարակել, որոնք հիմնականում պարունակում էին օձաձկների միջոցով գլխացավի բուժման մեթոդների նկարագրություն:
Երբ ստրուկը սաստիկ գլխացավ է ունենում, նա պետք է մեկ ձեռքը դնի գլխի վրա, իսկ մյուսը օձաձկան վրա և անմիջապես ցավը կանցնի:
5 Գանգահատում
Գանգահատումն այնքան հայտնի էր, որ վերականգնվել էր գործածության մեջ իր առաջացումից 2500 տարի հետո: Մ.թ.ա. VIII դարում քարանձավային մարդիկ իրենց գանգերում անցքեր էին անում, որպեսզի թեթևացնեին գլխի ճնշվածությունը: Այս մեթոդը կիրառվում էր մինչև 1600-ական թվականները, այնուհետև այն դուրս եկավ գործածությունից: