16:56 , 25 հունվար, 20141in.am-ը գրում է.
Louis Vuitton նորաձևության տան նախագահ ու գլխավոր տնօրեն Մայքլ Բերքը գնել է բազմամիլիոնանոց ՝ 11,7 մլն դոլարանոց առանձնատուն Մայամիի Ալլիսոն կղզում:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, մինչև գործարքի ավարտը նախկին սեփականատերը ձեռնամուխ է եղել շինության քանդմանը:
Ինչպես նշում է պարբերականը, անշարժ գույքի շուկայում մասնավոր ներդրող Ֆրենկ Բրեմսոնը` իր ընտանիքի հետ ավելի քան 35 տարի ապրել է դղյակում:
2013թ. կեսին նա 1962թ. կառուցված տունը հանել էր աճուրդի 13 մլն դոլարով ու ձեռնամուխ եղել շինության քանդմանը: «Եթե ես չսկսեի այն քանդել, ապա դա մեկ ուրիշը կաներ»,- հայտնել է Բրեմսոնը:
Բերքը համաձայնել էր գործարքին, որը, չնայած զեղչին, ռեկորդային է Ալլիսոն կղզու համար, քանի որ նա մտադիր է այդ վայրում նոր առանձնատուն կառուցել:
Գնված հողամասն ունի սեփական լողափ կառամատույցով, լողավազան, հյուրատուն ու թենիսի կորտ: