Մանցինելա ծառը (անգ.՝ manchineel tree, իսպ.՝ manzanilla – փոքր խնձոր) աճում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, Կարիբյան երկրներում և Բահամյան կղզիներում: Այդ յուրահատուկ ծառը համարվում է աշխարհի ամենաթունավոր ծառը, որի վրա հաճախ կապում են կարմիր ժապավեններ՝ զգուշացնելով մարդկանց չմոտենալ նրան:
Ծառի մի պտուղն իսկ համտեսելու դեպքում միանգամից մարդուն պետք է ուղարկել հիվանդանոցի վիրահատական բաժանմունք:
