Քարզայը ԱՄՆ-ից պահանջում է թալիբների հետ բանակցությունների վերսկսում


15:35 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը սպառնում է չեղյալ հայտարարել ԱՄՆ հետ Անվտանգության համաձայնագիրը, եթե ամերիկյան ռազմական հրամանատարությունը «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին չնստեցնի բանակցությունների սեղանին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Քարզայի խոսքով՝ Աֆղանստանի խաղաղությունը կախված է ԱՄՆ-ից ու Պակիստանից, այդ իսկ պատճառով Վաշինգտոնն ու Իսլամաբադը հարկ է, որ թալիբների հետ բանակցություններ վարեն:

Կողմերը համաձայնագրի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել դեռ անցած տարի, սակայն Քարզայը մշտապես հրաժարվել է այն ստորագրել: