15:13 , 25 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Կիևի հիվանդանոցներից մեկում մահացել է լվովցի 45-ամյա ակտիվիստ Ռոման Սենիկը, ով ծանր վիրավորվել է հունվարի 22-ին Գրուշևսկի փողոցում: Այս մասին տեղեկացնում է Korrespondent.net-ը:
Բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն վերքերը չափազանց ծանր են եղել: Ռոմանը մի քանի վիրահատություն է տարել, նրա ձեռքն անդամահատել են: