14:55 , 25 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի ընդդիմության ակտիվիստները գրավել են Էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարության շենքը: Այս մասին հայտարարել է «Ընդհանուր գործ» կազմակերպության համակարգող Ալեքսանդր Դանիլյուկը:
Գերատեսչության անվտանգության ծառայությունը դիմադրություն ցույց չի տվել ընդդիմադիրներին:
Տեղեկացնենք, որ երեկ ցուցարարները գրավել էին նաև Գյուղատնտեսության նախարարության շենքը: Գրաված շենքերն օգտագործվելու են ցուցարարների տաքանալու համար: