Ժնևում ավարտվել է Սիրիայի ընդդիմության ու կառավարության անդամների առաջին հանդիպումը


14:48 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ժնևում ավարտվել է Սիրիայի ընդդիմության ու կառավարության անդամների պատվիրակությունների առաջին հանդիպումը, կողմերը գնացել են ընդմիջման: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչը: 

«ՄԱԿ-ի ու ԱՊԼ հատուկ բանագնաց Բրահիմիի մանակցությամբ առաջին հանդիպումը ավարտվել է: Կողմերը գնացել են ընդմիջման, նախնական հանդիպումը ծրագրվել էր որպես կեսժամանոց»,- ասել է նա:

Ինչպես սպասվում է, նման ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ժնևի Ազգերի պալատում ճաշից հետո՝ Երևանի ժամանակով ժ. 19.00-ին: