Պարտադիր կնքել աշխատանքային պայմանագիր. իրավաբանի խորհուրդը՝ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողներին


14:20 , 25 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Իրավաբան Լիլիթ Ներսեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները և խորհուրդ տվեց հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներին «կնքել աշխատանքային պայմանագիր, որը այս օրենքի կարգավորումից դուրս է, և այդ դեպքում օրենքը չի տարածվի նրանց վրա»։

Այնուհետև իրավաբանը ներկայացրեց օրենքի դրույթներն ու բացառությունները։ Համաձայն օրենքի` 2014թ. հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Այսինքն՝ եթե նախկինում ոչ վիզային երկրների քաղաքացիները Ռուսաստանում կարող էին մնալ 90 օր` 365 օրվա ընթացքում, ապա ներկայում այդ ժամկետը դարձել է 180 օր՝ վեց ամիս: Բացի այդ, եթե նախկինում, չունենալով կացության կարգավիճակ, 90-րդ օրը կարող էին հատել սահմանը և կացության կարգավիճակ ապահովել, ապա օրենքների փոփոխությամբ նման պրակտիկան դադարում է գործել և երեք ամիս պետք է ՌԴ-ից դուրս մնալ և նոր միայն ՌԴ մուտք գործել։

«Կարգը խախտողների համար որպես հետևանք սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով»,- զգուշացրեց իրավաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ