13:48 , 25 հունվար, 20141in.am-ը գրում է.
Հունվարի 24-ին ցանցահենները հարձակվել են ԱՄՆ դաշնային դատարանների կայքերի և էլեկտրոնային դատական փաստաթղթերի հանրային հասանելիության, հայցերի էլեկտրոնային ներկայացման համակարգերի վրա`հաղորդում է Reuters-ը:
Կիբերհարձակման պատճառով կայքերը որոշ ժամանակ անհասանելի են եղել օգտատերերի համար, խախտվել է հայցերի ներկայացման և դատական փաստաթղթերի հրապարակման գործընթացը:
ԱՄՆ դատարանների վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ սկսվել է պատահարի պատճառների հետաքննություն:
Կիբերհարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մեկը չի ստանձնել: