Վեյկ Ան Զեե. Դոմինգես-Արոնյան


13:42 , 25 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Վեյկ Ան Զեեում այսօր կմեկնարկի  շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարի  10-րդ տուրը:

Լևոն Արոնյանն այս անգամ իր ուժերը կչափի Դոմինգեսի հետ:

9 տուրից հետո հայ գրոսմայստերը 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դոմինգեսը, Կարուանան, Կարյակինը և Գիրին ունեն 5.5-ական միավորներ: