Թուրքիան կորցնում է իր ռազմական ավիացիան


13:36 , 25 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, հանդես գալով Թուրքիայի օդուժում օդաչուների հրաժարականների վերաբերյալ հայտարարությամբ, նշել է, որ 2014 թվականի տարեսկզբից մինչև օրս 47 ռազմական օդաչու հրաժարականի դիմում է ներկայացրել:  Թուրքիայի պաշտպանության նախարարի հավաստմամբ` 2010 թվականին աշխատանքն ինքնակամ թողել է 147, 2011 թվականին` 149, 2012 թվականին` 174, իսկ 2013 թվականին 214 օդաչու: