Հայաստանում ձկնաբուծությունը շարունակում է վտանգված մնալ. Արթուր Աթոյան


13:29 , 25 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանում ձկնաբուծությունը շարունակում է վտանգված լինել։

«Ամբողջ աշխարհում պետական մակարդակով դրամաշնորհներ են տրամադրվում ձկնաբուծությանը: Սակայն մենք հիմա այնպիսի իրավիճակ ունենք, որը սպառնում է ձկնաբուծության վերացմանը»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ թեև Հայաստանը լեռնային երկիր է, այստեղ զբաղվում են ձկնաբուծությամբ, ինչը աշխարհի համար զարմանալի է: Ոլորտում այսօր ուղղակիորեն ընդգրկված է 15 000 մարդ, և մոտ 34 000 մարդ անուղղակիորեն աշխատում է և կապ ունի ոլորտի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ