13:23 , 25 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը դատապարտել է շփման գծում ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում հայ զինվոր Արմեն Հովհանիսյանի մահը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից ընդամենը 4 օր առաջ, որի ժամանակ պետք է քննարկվեր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, Ադրբեջանի ուժերը ողբերգական ձևով Արցախի և Ադրբեջանի սահմանին սպանել են ևս մեկ հայ զինվորի: Ինչպես ես հայտարարել էի անցյալ դեկտեմբերին, երբ հայ զինվոր էր սպանվել, Ադրբեջանը շարունակում է ցույց տալ, որ նա լուրջ չէ Արցախի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու հարցում և մի շարք խոչընդոտներ է ստեղծում բանակցային գործընթացում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ