13:11 , 25 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Անհայտ անձինք Ատլանտա քաղաքում գտնվող Կոկա-Կոլայի շտաբ-բնակարանից մի քանի նոթբուք են գողացել: Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Էնն Մուրը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Համակարգիչներում անձնական տեղեկություններ են եղել 74 հազար անձանց մասին, ովքեր հիմնականում ընկերության նախկին և ներկա աշխատողներ են:
Ոստիկանությանը հաջողվել է գտնել և վերադարձնել գողացված նոթբուքները: Ընկերությունում նշել են, որ ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի օգտվել համակարգիչներում առկա տեղեկություններից: Նախազգուշական նպատակով, սակայն, Կոկա-Կոլան նամակներ է ուղարկել այն մարդկանց, ում մասին տեղեկությունները կարող էին գողացված լինել: