ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ամերիկացիներին լրտեսելը համարում է իրավունքների ու ազատությունների կոպիտ խախտում


12:45 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը դատապարտել է ամերիկացիների զանգվածային լրտեսումը վաշինգտոնյան վարչակազմի կողմից: Էլեկտրոնային լրտեսման ծրագիրը կուսակցությունը գնահատել է որպես ամերիկացիների իրավունքների ու ազատությունների «կոպիտ խախտում», և կոչ է արել արգելել ամերիկացիներին զանգվածաբար գաղտնալսելը: 

Կուսակցության անդամները խորհուրդ են տվել հատուկ հետաքննություն անցկացնել և մեղավորներին ենթարկել պատասխանատվության սահմանադրական նորմերի խախտման համար: 

Նման առաջարկներ կան բանաձևում, որն ընդունել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն Վաշինգտոնում կայացած ձմեռային նստաշրջանի ժամանակ: 

Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, փաստաթուղթը հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ: