Լուծումներ աչքերի շուրջ առաջացող կնճիռների դեմ


12:26 , 25 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Լուծումներ աչքերի շուրջ առաջացող կնճիռների դեմ

Բոլորիս մոտ վաղ թե ուշ աչքերի շուրջ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառներն են` մաշկի ոչ առողջ վիճակը, կոսմետիկայի ներգործությունը և արևից աչքերը կկոցելը: Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, արագ չորանում է, որի հետևանքով էլ առաջանում են կնճիռները:

Եկեք պարզենք, թե ինչ միջոցներով կարող ենք ազատվել այդ կնճիռներից կամ դրանք ավելի քիչ տեսանելի դարձնել:

Հալվե (алоэ вера): Հալվեն հիանալի միջոց է աչքերի շուրջ գտնվող կնճիռներից ազատվելու համար: Վերցնում ենք հալվեի տերևը և քամում նրա հյութը. Քնելուց առաջ  հալվեի հյութը նրբորեն  քսում ենք աչքերի շուրջը գտնվող կնճիռներին:  Իսկ եթե Ձեր տանը չի աճում հալվե, ապա կարող եք դեղատնից գնել հալվեի գել, որի մեջ հալվեի պարունակությունը պետք է լինի 98%: Եվ  այդ գելով պետք է պատել աչքերի շուրջ գտնվող կնճիռները:

Եթերային յուղեր: Բնական ծագման եթերային յուղերը կնճիռները հարթեցնելու հիանալի հատկություն ունեն: Մատների բարձիկներին կարելի է կաթեցնել որևէ բնական ծագման եթերային յուղ և այն նրբորեն քսել կոպերին: Աչքերի շուրջ առաջացած կնճիռներից ազատվելու համար օգտագործեք դեղձի, ծիրանի կամ նուշի եթերային յուղ: Իսկ թարթիչների խտության համար թարթիչներին քսեք գերչակի յուղ (касторовое масло) կամ կռատուկի յուղ (репейно масло):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ