Սերժ Սարգսյանը երկու դեսպանի ազատել է պաշտոնից


12:13 , 25 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Բրազիլիայում և Լեհաստանում ՀՀ դեսպաններին ազատելու մասին.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Աշոտ ԳԱԼՈՅԱՆԻՆ ազատել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»: